Լրահոս

23.12.2014 15:34


Հունաստանի խորհրդարանը չընտրեց երկրի նախագահին

Հունաստանի խորհրդարանը չընտրեց երկրի նախագահին

Հունաստանի խորհրդարանը չի կարողացել ընտրել նախկին եվրահանձնակատար Ստավրոս Դիմասին երկրի նախագահ քվեարկության երկրորդ փուլում։
73-ամյա Դիմասը, որն առաջադրվել է երկրի ղեկավարի թեկնածու կառավարության կողմից, չի հավաքել անհրաժեշտ 200 ձայնը 300–տեղանոց միապալատ խորհրդարանում։
Դեկտեմբերի 29-ին կկայանա քվեարկության երրորդ՝ վերջնական փուլը։ Այս փուլում երկրի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ կլինի 180 ձայն։ Եթե քվեարկությունը չբերի դրական արդյունք, ապա խորհրդարանը կարձակվի, և երկրում կհայտարարվեն արտահերթ համընդհանուր ընտրություններ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը