Լրահոս

23.12.2014 19:15


Գերմանիայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել հակաիսլամական ցույցերի

Գերմանիայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել հակաիսլամական ցույցերի

Դրեզդենում հերթական հակաիսլամական ցույցն է անցկացվել, որին մասնակցել է ավելի քան 17 հազար մարդ։ Այս մասին հայտնում է «BBC News»-ը։

Նման ցույցեր են անցկացվել նաև Գերմանիայի այլ քաղաքներում։ Բողոքի գործողությունը կազմակերպել է «PEGIDA»-ն՝ «Եվրոպացի հայրենասերներն Արևմուտքի իսլամականացման դեմ» կազմակերպությունը։
Միաժամանակ, ցուցարարները հերքում են, որ հանդիսանում են ծայրահեղական կամ աջ ռադիկալ կուսակցության ներկայացուցիչներ։ Նրանք ընդգծել են, որ հանդես են գալիս որպես Եվրոպայում քրիստոնեական արժեքների պաշտպաններ։

Այս խորագրի վերջին նյութերը