Լրահոս

23.12.2014 13:35


Հյուսիսկորեական կայքերը վերականգնել են իրենց աշխատանքները

Հյուսիսկորեական կայքերը վերականգնել են իրենց աշխատանքները

Հյուսիսային Կորեայի մի շարք կայքերի աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հաղորդում է «AP» գործակալությունը։
Ավելի վաղ հյուսիսկորեական քաղծառայողները հաղորդել են, որ չեն գործում «ՑՏԱԿ» գործակալության տեղեկատվական կայքերը և երկրի գլխավոր՝ «Նոդոն սինմուն» թերթի էլեկտրոնային տարբերակը՝ դրանում մեղադրելով Վաշինգտոնին։
Չնայած Սպիտակ տունը և ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել են խոսակցություններն այն մասին, որ հյուսիսկորեական կայքերի աշխատանքների խափանման գործում մասնակից է ամերիկյան կողմը՝ այնուամենայնիվ, մի շարք լրատվամիջոցներ նշել են, որ ստեղծված իրավիճակը կարող էր լինել ԱՄՆ–ի պատասխանը «Sony Pictures»-ի վրա կատարված կիբերհարձակումներին։

Այս խորագրի վերջին նյութերը