Լրահոս

23.12.2014 20:29


Հյուսիսային Կորեան շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին 50 հազար տոննա անհատույց ցորենի համար

Հյուսիսային Կորեան շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին 50 հազար տոննա անհատույց ցորենի համար

Հյուսիսային Կորեայի պարենի փոխնախարար Կիմ Չժի Սոկը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին անհատույց օգնություն տրամադրելու համար և հաստատել է Փհենյանի պատրաստակամությունը՝ շարունակելու ռուս–կորեական բարեկամական հարաբերությունների զարգացումը։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ 22.9 հազար տոննա ցորենով բեռնված նավը ժամանել է Նամպխո քաղաքի նավահանգիստ։
Պատասխանելով «ՏԱՍՍ»–ի թղթակցի հարցին՝ ինչպե՞ս Հյուսիսային Կորեայի կառավարությունը կվարվի մարդասիրական բեռի հետ, փոխնախարարը պատասխանել է, որ բեռնաթափումից հետո՝ հունվարի 1-ին, ցորենը կուղարկվի Փհենյանի ալրաղաց։
Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի հարցերով ժամանակավոր լիազոր Իգոր Սագիթովն իր ելույթում նշել է, որ 50 հազար տոննա ռուսական ցորենի մատակարարումը հաստատում է Ռուսաստանի ձգտումը՝ ներդրում ունենալ կորեական ժողովրդի ամենօրյա կյանքի բարելավմանը։

Այս խորագրի վերջին նյութերը