ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար. «Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չեն»
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար ՀրաչյաՌոստոմյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին՝ նշելով, որ Հայաստանի մասնակցության հարցը վերջնականապես պարզ կլինի փետրվարին:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանը չմասնակցի այդ խաղերին` հարգանքիտուրքմատուցելովզոհերիհիշատակին, Ռոստոմյանը պատասխանել է.
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար. «Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չեն»
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին՝ նշելով, որ Հայաստանի մասնակցության հարցը վերջնականապես պարզ կլինի փետրվարին:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանը չմասնակցի այդ խաղերին` հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին, Ռոստոմյանը պատասխանել է.
–Իսկ ավելի լավ չի՞ լինի, որ հայ մարզիկները հաղթեն և այնտեղ Հայաստանի դրոշը բարձրացվի: Հոգեբանական առումով ես վստահ եմ, որ հայ մարզիկները շատ վստահ կլինեն և ոչ մի ազդեցություն նրանց վրա չի լինի: Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չեն. դա ՄՕԿ-ինն է, որը լավագույնս վերահսկում է իրավիճակը:
7or.am