Քաղաքական

23.12.2014 13:10


ՀՀԿ պատգամավոր. «Սեդրակ Սարոյանի խոսքերը պետք չէ ուղիղ իմաստով հասկանալ»

ՀՀԿ պատգամավոր. «Սեդրակ Սարոյանի խոսքերը պետք չէ ուղիղ իմաստով հասկանալ»

«Սեդրակ Սարոյանի խոսքերը պետք չէ ուղիղ իմաստով հասկանալ»,–այսօրվա ասուլիսին, անդրադառնալով խորհրդարանում գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանի հայտնի ելույթին՝ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։ Ըստ նրա՝ Սարոյանի այն խոսքերը, որ եթե պատգամավորները խորհրդարանում պատժեին Արամ Մանուկյանին, նրա վրա դրսում չէին հարձակվի, ճիշտ չեն հասկացվել։

-Նա ասում էր, որ մեզանից որևէ մեկը չունեցավ այդ համարձակությունը, որպեսզի նախատեր պատգամավոր գործընկերոջը: «Ապտակ» ասածը հենց այդ կոնտեքստում պետք է հասկանալ, այլ ոչ ուղղակի իմաստով: Կարծում եմ՝ ճիշտ էր Սարոյանի արտահայտած այդ միտքը, որ մենք՝ որպես Արամ Մանուկյանի գործընկերներ, պետք է ունենայինք այդ համարձակությունը,- ասել է Արտակ Դավթյանը:
Պատասխանելով հարցին, թե Սարոյանի ելույթի ժամանակ հնչած ծափահարություններն արդյոք նշանակո՞ւմ են, որ ՀՀԿ-ն հավանություն է տալիս բռնության այդ դեպքին՝ Դավթյանն ասել է.

–Հանրապետական կուսակցության առանձին ներկայացուցիչներ և նաև խմբակցությունն իրենց անունից դատապարտող հայտարարություն են տարածել, որտեղ ամեն ինչ ասվում է: Եվ նախաձեռնությունը՝ հրավիրելու նստաշրջան ու քննարկելու այդ հարցը, ամեն ինչ ասում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը