Երևանի տարբեր շուկաներում իրացվել է սատկած խոզի միս
Երևանի Նոր Նորքի և Մալաթիայի շուկաների մսի վաճառակետերում իրացվել է մեծ քանակությամբ սատկած խոզի միս։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից Լևոն Պետրոսյանը ձեռք է բերել խոզի՝ ավելի քան 5 տասնյակ ջանդակ, որոնցից մեծամասնությունը, պարզվում է, եղել է սատկած կենդանու և օգտագործման համար ոչ պիտանի միս։ Ավելին՝ մսի մի մասն արդեն իրացվել է տարբեր վաճառակետերում։ Մասնավորապես, ոչ պիտանի մսի վաճառքի դեպքեր են արձանագրվել Նոր Նորքի, Մալաթիայի մսի վաճառակետերում, իսկ որոշ մասն էլ իրացվել է այլ անձանց։ ՀՀ ԳՆ ՍԱՊՏ մասնագետները նշված շուկաների վաճառակետերում վերցրել են վաճառքի ենթակա խոզի մսի փորձանմուշներ, որոնք ուղարկվել են համապատասխան հետազոտությունների: Մանրամասները՝ pastinfo.am-ում։
Երևանի տարբեր շուկաներում իրացվել է սատկած խոզի միս
Երևանի Նոր Նորքի և Մալաթիայի շուկաների մսի վաճառակետերում իրացվել է մեծ քանակությամբ սատկած խոզի միս։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից Լևոն Պետրոսյանը ձեռք է բերել խոզի՝ ավելի քան 5 տասնյակ ջանդակ, որոնցից մեծամասնությունը, պարզվում է, եղել է սատկած կենդանու և օգտագործման համար ոչ պիտանի միս։
Ավելին՝ մսի մի մասն արդեն իրացվել է տարբեր վաճառակետերում։ Մասնավորապես, ոչ պիտանի մսի վաճառքի դեպքեր են արձանագրվել Նոր Նորքի, Մալաթիայի մսի վաճառակետերում, իսկ որոշ մասն էլ իրացվել է այլ անձանց։
ՀՀ ԳՆ ՍԱՊՏ մասնագետները նշված շուկաների վաճառակետերում վերցրել են վաճառքի ենթակա խոզի մսի փորձանմուշներ, որոնք ուղարկվել են համապատասխան հետազոտությունների: Մանրամասները՝ pastinfo.am-ում։