Լրահոս

23.12.2014 11:47


Երևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են 57-ամյա կնոջ դի

Երևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են 57-ամյա կնոջ դի

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել , որ Հարավ-արևմտյան թաղամասի Շերամի փողոցի 55 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պետք է պարզի Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը բնակվում էր 9-րդ հարկում, տղայի և հարսի հետ, և նա, ըստ հարևանների պատմածի՝ առողջական խնդիրներ ուներ: Տղան ու հարսը առավոտյան մեկնել են աշխատանքի, նա տանը մենակ է մնացել։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը