Տնտեսական

23.12.2014 11:41


Վարդան Բոստանջյան. «Հայաստանում բիզնես վարելու պայմանների բարելավումը ես չեմ տեսել»

Վարդան Բոստանջյան. «Հայաստանում բիզնես վարելու պայմանների բարելավումը ես չեմ տեսել»
Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է բիզնես վարելու համար լավագույն երկրների 9-րդ ամենամյա վարկանիշային աղյուսակը: Հայաստանը 146 երկրների թվում զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը՝ իր դիրքերը, ըստ Forbes-ի՝ բարելավելով ութ հորիզոնականով: Նախորդ տարվա ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում էր 64-րդ հորիզոնականը:
Forbes ամսագրի հրապարակած տվյալների և Հայաստանում տեղի ունեցած տնտեսական ոլորտի փոփոխության վերաբերյալ Zham.am-ը զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:

Տնտեսագետի խոսքով՝ Farbes ամսագրի ցուցանիշը ինչ-որ չափով խոցելի է և իրական տնտեսական վիճակը կարող է չարտացոլել. «Ես չեմ կարող առաջնորդվել Forbes-ի գնահատականով, ոչ թե նրա համար, որ թույր կամ խոցելի գնահատական է, պարզապես ութ հորիզոնականով առաջադիմելը իրական տնտեական վիճակը կարող է չարտացոլել: Բիզնես հիմնելու, վարելու հայի մենտալիտետը ոչ միայն ցածր չէ, այլ նաև բարձր է, բայց Հայաստանում գոնե 2014-ին բիզնես վարելու պայմանների բարելավումը ես չեմ տեսել»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը