Եգիպտոսում՝ Սինայի թերակղզու հյուսիսում, անհայտ անձինք այսօր գազատար են պայթեցրել։ Ինչպես հաղորդում է «Ալ–Յաում աս–Սաբիա» տեղեկատվական գործակալությունը, դիվերսիան իրականացվել է վաղ առավոտյան Էլ–Արիշի քաղաքից արևմուտք։ Պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել։ Պատահարի վայրը շրջապատված է հատուկջոկատայինների ստորաբաժանումներով։ Զինծառայողներն արգելափակել են Էլ–Արիշից բոլոր ելքերը և ռազմական ուղղաթիռների օգնությամբ դիվերսիա կատարած հանցագործներին են փնտրում։ Գազի մատակարարումն ամբողջապես դադարեցվել է։
2011թ. հունվարյան հեղափոխությունից հետո գազատար ցանցը թերակղզու հյուսիսում զինյալների հարձակման թիրախ է դարձել 27 անգամ։ «Մահմեդական եղբայրների» իշխանության գալուց և նրանց դրածո նախագահ Մուհամմեդ Մուրսիից հետո գազատարի գրոհները դադարեցվել էին։
Անհայտ անձինք Եգիպտոսում գազատար են պայթեցրել

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։