Լրահոս

23.12.2014 11:26


Երևանում հարկադիր վայրէջք կատարած ադրբեջանցիցներն իրենք իրենց ներշնչել են և վախեցել

Երևանում հարկադիր վայրէջք կատարած ադրբեջանցիցներն իրենք իրենց ներշնչել են և վախեցել

Կիև-Թբիլիսի չվերթն իրականացնող ուկրաինական ավիաընկերությանը պատկանող օդանավը հարկադրված է եղել վայրէջք կատարել Երևանում։ Օդանավում գտնվող 25 ադրբեջանցիները, սակայն, հրաժարվել են ոտք դնել Հայաստան։ Նրանից մեկը «Diaspora TV»-ին պատմել է, որ իրենք վախեցել են դուրս գալ օդանավից, և խնդրել են օդաչուին հարկադիր վայրէջքը կատարել Գանձակում։ Ուկրաինացի օդաչուն, սակայն, մերժել է:

«Անվտանգության աշխատակիցները մեզ առաջարկեցին հանձնել անձնագրերը ու դրանցում կնիք դնելուց հետո գնալ Թբիլիսի՝ ավտոբուսով: Բայց մենք զանգահարեցինք մեզ ուղարկող կազմակերպությանը, կապվեցինք դեսպանատան հետ: Մեզ ասացին, որ չի կարելի տալ անձնագրերը»,-պատմել է նա:

Սարսափահար ադրբեջանցիները, ի վերջո, ստիպված են եղել Հայաստանում վայրէջք կատարած օդանավից դուրս գալ, որպեսզի մեկ այլ օդանավով գնան Թբիլիսի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը