Համաշխարհային բանկն Ուկրաինային 378 մլն դոլարի վարկ է տրամադրել
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը որոշել է Ուկրաինային վարկ տրամադրել 378 մլն դոլարի չափով էլեկտրաէներգետիկան զարգացնելու համար։ Ինչպես նախօրեին հայտնել է ՀԲ մամուլի ծառայությունը, միջոցները կօգտագործվեն էլեկտրահաղորդակցման միջոցները բարելավելու և էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի կատարելագործման համար։ «Մենք ուրախ ենք աջակցել Ուկրաինայի էներգետիկ լայն հատվածին, որը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար», – հայտարարել է Համաշխարհային բանկի Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածաշրջանային տնօրեն Չինյաո Ֆանը։ Նա ընդգծել է, որ «նախագիծը կվերականգնի էներգահաղորդակցման ազգային ցանցը» և կնպաստի «Ուկրաինայի էներգետիկ անվտանգության բարձրացմանը»։
Համաշխարհային բանկն Ուկրաինային 378 մլն դոլարի վարկ է տրամադրել
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը որոշել է Ուկրաինային վարկ տրամադրել 378 մլն դոլարի չափով էլեկտրաէներգետիկան զարգացնելու համար։ Ինչպես նախօրեին հայտնել է ՀԲ մամուլի ծառայությունը, միջոցները կօգտագործվեն էլեկտրահաղորդակցման միջոցները բարելավելու և էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի կատարելագործման համար։
«Մենք ուրախ ենք աջակցել Ուկրաինայի էներգետիկ լայն հատվածին, որը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար», – հայտարարել է Համաշխարհային բանկի Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածաշրջանային տնօրեն Չինյաո Ֆանը։ Նա ընդգծել է, որ «նախագիծը կվերականգնի էներգահաղորդակցման ազգային ցանցը» և կնպաստի «Ուկրաինայի էներգետիկ անվտանգության բարձրացմանը»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։