Հաղթանակի 70-ամյակի առիթով ՌԴ–ի՝ Օբամային ուղարկած հրավերը չի մերժվել
Հաջորդ տարվա մայիսին Հաղթանակի 70-ամյակի առթիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային արված հրավերը Մոսկվա «չի մերժվել»։ Այս մասին «ՏԱՍՍ»–ի թղթակցին հայտնել էՌուսաստանի հարցով Սպիտակ տան վարչակազմում Օբամայի գլխավոր խորհրդական Սելեսթ Ուոլլանդերը։ Նրա խոսքերով՝ հրավերը դիտարկվում է, և դեռևս պարզ չէ՝ կընդունվի՞ արդյոք։
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչները, պատասխանելով այդ թեմայով հարցերին, սահմանափակվում էին այն խոսքերով, որ «իրենք դեռևս չունեն հայտարարություններ նախագահի՝ Ռուսաստան ուղևորության մասին»։
Մոսկվայում ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Օբաման հրավիրվել է հանդիսությանը՝ որպես հակահիտլերյան կոալիցիայի երկրի առաջնորդ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։