Աշխարհ

23.12.2014 10:29


Մեքսիկայի ոստիկանները մասնակցել են ներգաղթյալների զանգվածային սպանությանը

Մեքսիկայի ոստիկանները մասնակցել են ներգաղթյալների զանգվածային սպանությանը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Մեքսիկայի Սան Ֆերնանդո քաղաքի ոստիկանները 2011թ. մասնակցել են Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների զանգվածային սպանությանը:

Ըստ աղբյուրի՝ հետաքննության ընթացքում հայտնաբերվել է 193 դի:

Մեքսիկայի գլխավոր դատախազությունից հայտնել են, թե որոշ նմանություններ կան 2011թ. տեղի ունեցած իրադարձությունների և այս տարվա սեպտեմբերին Գերերո նահանգում 43 ուսանողի անհետացման միջադեպի միջև:

Իրավապահներին հաջողվել է պարզել, որ անհետացած ուսանողների սպանության հարցում թմրակարտելների հանցակիցները եղել են ոստիկանները:

Այս խորագրի վերջին նյութերը