Ավիափոխադրող ընկերություններից մեկի նախկին ղեկավար Մարկ Դյուգենը հայտարարել է, որ «Մալազիական ավիաընկերության» MH370 չվերթն իրականացնող և մարտի 8–ին անհետացած ինքնաթիռը հանարավոր է՝ կործանվել է ամերիկյան զինվորականների կողմից։ «Россия 24»–ը հաղորդում է, որ Դյուգենն իր անձնական հետաքննությունն է իրականացրել, և հանգել եզրակացության, որ ինքնաթիռն ընկել է Հնդկական օվկիանոսը՝ Դիեգո–Գարսիա կղզուց ոչ հեռու, որտեղ և գտնվում է ԱՄՆ ռազմակայանը։ Դյուգենի պնդմամբ՝ դրա ականատեսն են եղել մի քանի մարդ, այդ թվում՝ մի ձկնորս։
Ավիափոխադրող ընկերություններից մեկի նախկին ղեկավարի կարծիքով՝ ամերիկացիները կործանել են ինքնաթիռը, երբ այն մոտենալիս է եղել կղզուն. նրանք, հնարավոր է, ենթադրել են, թե օդանավը գրավել են ահաբեկիչները, և այն, 2001թ. սեպտեմբերի 11–ի սցենարի կրկնությամբ, գալիս է խոցելու ռազմաբազան։ Ավելի ուշ, հասկանալով իրենց սխալը, ամերիկացի զինվորականները կա՛մ ինքնուրույն, կա՛մ Պենտագոնի հավանությամբ «մաքրել» են հետքերը։
Հիշեցնենք, որ անհետացած ինքնաթիռում 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ էր գտնվում։ Նրանք բոլորն էլ համարվում են զոհված։
Մալազիական «Բոինգի» անհետացման աղմկահարույց վարկած

7or.am