Լրահոս

23.12.2014 10:18


Հյուսիսային Կորեան գրեթե անջատված է համացանցից

Հյուսիսային Կորեան գրեթե անջատված է համացանցից

Հյուսիսային Կորեայում համացանցի աշխատանքի լայնամասշտապ խաթարում է նկատվում։ Այս մասին հաղորդել է «Associated Press» գործակալությունը։
Նրա տվյալներով՝ դեռևս պարզ չի՝ խաթարումը «հատուցման ա՞կտ» է ամերիկյան «Sony Pictures» կինոընկերության էլեկտրոնային ցանցի վրա ցանցահենների հարձակման համար. ԱՄՆ իշխանությունները դրանում մեղադրել էին Հյուսիսային Կորեային։
Համացանցի հետազոտման «Dyn Research» ընկերության տնօրեն Դուգ Մեդորին հայտարարել է, որ ցանցին միանալու խնդիրներն օր առաջ նկատվել են Կորեական թերակղզու հյուսիսում, և այդ ժամանակվանից դրանց մասշտաբները սկսել են ընդլայնվել։
«Հյուսիսային Կորեան գրեթե անջատված է համացանցից», – հայտարարել է Դուգ Մեդորին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ խոստացել էր, որ ԱՄՆ–ը պատասխան միջոցներ կձեռնարկի «Sony Pictures»–ի դեմ կիբերգրոհ կազմակերպելու համար, սակայն չէր հստակեցրել՝ ինչի մասին է խոսքը։
Փհենյանը հերքում է իր մասնակցությունը գրոհին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը