Լրահոս

23.12.2014 09:45


ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կոչ է անում փոխհատուցել «Sony»-ին պատճառված վնասը

ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կոչ է անում փոխհատուցել «Sony»-ին պատճառված վնասը

«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմսմբ՝ ԱՄՆ-ը կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեան պետք է փոխհատուցի «Sony Pictures» կինոընկերության կորուստները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ընկերությունը չեղարկել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին «Հարցազրույց» կատագերգական ֆիլմի ցուցադրությունը։ Ենթադրաբար, հյուսիսկորեացի ցանցահենները կոտրել էին ընկերության համակարգերը։ Բացի այդ, սպառնալիքներ էին հնչեցվել, թե այն կինոթատրոններում, որտեղ կցուցադրվի ֆիլմը, կլինեն ահաբեկչական գործողություններ։ Արդյունքում՝ ԱՄՆ «Sony Pictures»–ը միլիոնավոր դոլարների կորուստ էր կրել։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները կոչ է անում Հյուսիսային Կորեային ճանաչել իր մեղավորությունն ու փոխհատուցել «Sony»-ին պատճառված վնասի համար։

Այս խորագրի վերջին նյութերը