Լրահոս

22.12.2014 17:44


Օֆշորի գործով առայսօր չեն հարցաքննվել ո́չ Տիգրան Սարգսյանը, ո́չ Նավասարդ Կճոյանը

Օֆշորի գործով առայսօր չեն հարցաքննվել ո́չ Տիգրան Սարգսյանը, ո́չ Նավասարդ Կճոյանը

«Հետք»–ը գրում է. «Այս լուսանկարում հնարավոր է՝ հայտնի «Բենթլին» է, չէ` Սամվել (Նավաասաարդ) Կճոյանն է` հայտնի «Բենթլիով»: Կճոյանն ասում է, թե նվեր ստացած «Բենթլին» չկա, արդեն վաճառել է: Սամվել Կճոյանը չի ասում, թե ով էր իրեն նվիրել թանկարժեք մեքենան, եւ ինչի համար: Իսկ գործարանից ձեռք բերված «Բենթլին» Սամվել Կճոյանին նվիրել էր գործարար Աշոտ Սուքիասյանը: Իսկ Ա. Սուքիասյանը «Բենթլին» ձեռք է բերել գործարար Փայլակ Հայրապետյանի` «Ամերիա» բանկում գրավադրված գույքի դիմաց ստացած վարկային միջոցներով:

«Օֆշորային գործը» տեղից չի շարժվում: Աշոտ Սուքիասյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ նա կալնավորվել է այս տարվա հունիսի 19-ին: Թե ինչ է արել քննություն իրականացնող մարմինը, անհայտ է: Սակայն հայտնի է, որ առայսօր չեն հարցաքննվել ոչ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոչ էլ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Իսկ սա նշանակում է՝ քննչական մարմինը գործում «Բենթլիի» պատմությունը չի ներառել, եթե չի հարցաքննել Սամվել Կճոյանին»:

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը