Լրահոս

22.12.2014 17:25


Սիրիական զորքերը հետ են մղել զինյալների՝ Իդլիբի օդանավակայանը գրոհելու փորձը

Սիրիական զորքերը հետ են մղել զինյալների՝ Իդլիբի օդանավակայանը գրոհելու փորձը

Սիրիական զորքերը հետ են մղել զինված ծայրահեղականների՝ Իդլիբ նահանգի հյուսիս–արևմուտքում գտնվող Աբու–Դուհուր ռազմական օդանավակայանը գրավելու փորձերը։ Ինչպես հաղորդում է «Ալ–Մանար» հեռուստաալիքը, ավիաբազայի մոտակայքում տասնյակ զինյալներ են ոչնչացվել, որոնք մասնակցում են բանակային արգելակետերից մեկի մոտ ականապատ զրահամեքենայի պայթյունից հետո սկսված գրոհին։
Աերոդրոմը, որը գտնվում է Իդլիբի վարչական կենտրոնից արևելք, կառավարական զորքերի միակ հանգրվանն է՝ ռազմավարական Հոմս–Հալեպ մայրուղուց 12 կմ հեռավորությամբ։

«Ջեբհաթ ան–Նուսրա» և «Ահրար աշ–Շամ» խմբավորումների ծայրահեղականները փորձում են շրջապատել ավիաբազան և փակել Խանասիր շրջանի մայրուղին, որով հյուսիսային մայրաքաղաք մատակարարում է իրականացվում զորքերին։
Մեկ շաբաթ առաջ «Ան–Նուսրան» և նրա դաշնակիցները երկու բանակային ճամբար էին գրավել Իդլիբում։ Սիրիական զորքերը թողել են այդ ապաստարանները՝ կորցնելով ավելի քան 200 զինվոր։
Դաժան մարտերը շարունակվում են Խանդարաթում՝ Հալեպի հյուսիսում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը