Ղազախստանն ածուխ կմատակարարի Ուկրաինային։ Այս մասին այսօր հաղորդել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո։ «Մենք պայմանավորվել ենք ածուխ մատակարարել Էկիբաստուզսկյան հանքից»,–ասել է նա՝ հույս հայտնելով, որ կողմերը կկարողանան արդյունքի հասնել համագործակցության այդ ուղղությունում։ Ուկրաինան այժմ էներգատարների սուր դեֆիցիտ է զգում։ Ածխի անբավարարությունը մինչև ջեռուցման ժամանակաշրջանի ավարտը կազմում է 10-12 մլն տոննա։ Այս մասին ավելի վաղ լրագրողներին ասել էր «Կիևէներգո» դիտորդական խորհրդի նախագահ Իվան Պլաչկովը։ Էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայում 2014թ. ածխահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 19.1 տոկոսով՝ մեծապես պայմանավորված Դոնբասի իրավիճակով։
Ուկրաինան փորձել է ածուխ ներմուծել ՀԱՀ–ից, սակայն այն պահանջված որակը չուներ։
Ղազախստանն ածուխ կմատակարարի Ուկրաինային
Ղազախստանն ածուխ կմատակարարի Ուկրաինային։ Այս մասին այսօր հաղորդել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո։
«Մենք պայմանավորվել ենք ածուխ մատակարարել Էկիբաստուզսկյան հանքից»,–ասել է նա՝ հույս հայտնելով, որ կողմերը կկարողանան արդյունքի հասնել համագործակցության այդ ուղղությունում։
Ուկրաինան այժմ էներգատարների սուր դեֆիցիտ է զգում։ Ածխի անբավարարությունը մինչև ջեռուցման ժամանակաշրջանի ավարտը կազմում է 10-12 մլն տոննա։ Այս մասին ավելի վաղ լրագրողներին ասել էր «Կիևէներգո» դիտորդական խորհրդի նախագահ Իվան Պլաչկովը։ Էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայում 2014թ. ածխահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 19.1 տոկոսով՝ մեծապես պայմանավորված Դոնբասի իրավիճակով։
Ուկրաինան փորձել է ածուխ ներմուծել ՀԱՀ–ից, սակայն այն պահանջված որակը չուներ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։