Դատավոր Խոսե Կաստրոն, որը քննում է իսպանական միապետի փեսա Ինյաքի Ուրդանգարինի ֆինանսական չարաշահումների և դրանց մասնակից Քրիստինա դե Բուրբոնի գործը, որոշում է ընդունել դատարանի առաջ կանգնեցնել Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս I–ի աղջկան և ներկայիս թագավոր Ֆիլիպ VI–ի քրոջը։ Այս մասին այսօր հայտնել է Բալեարյան կղզիների Դատական ազգային պալատը, որտեղ քննվում է այդ գործը։ Դատավորը Քրիստինային համարում է «Այզոոն» ընկերության՝ 337.138 եվրոյի չափով հարկից խուսափելու անմիջական մասնակից. Քրիստինան ընկերության համասեփականատերն է ամուսնու հետ։ Թագավորի քրոջը դատի տալու որոշումը դատավորն ընդունել է անկախ այն բանից, որ ոչ դատախազությունը, ոչ էլ հարկային ծառայությունը նրա գործողություններում հանցագործություն չեն տեսնում։ Բացի այդ, նախորդ շաբաթ Քրիստինան երկրի բյուջե 600 հազար եվրո է վճարել։ Քննիչի կարծիքով դա հենց այն գումարն է, որը Քրիստինան պետք է վերադարձներ պետությանը։ «Մաքուր ձեռքեր» միություն հասարակական մեղադրողն 8 տարվա ազատազրկում է պահանջում Քրիստինայի համար։ Դատի օրը դեռևս չի նշանակվել։
Իսպանիայի թագավորի քույրը կկանգնի դատարանի առաջ
Դատավոր Խոսե Կաստրոն, որը քննում է իսպանական միապետի փեսա Ինյաքի Ուրդանգարինի ֆինանսական չարաշահումների և դրանց մասնակից Քրիստինա դե Բուրբոնի գործը, որոշում է ընդունել դատարանի առաջ կանգնեցնել Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս I–ի աղջկան և ներկայիս թագավոր Ֆիլիպ VI–ի քրոջը։ Այս մասին այսօր հայտնել է Բալեարյան կղզիների Դատական ազգային պալատը, որտեղ քննվում է այդ գործը։
Դատավորը Քրիստինային համարում է «Այզոոն» ընկերության՝ 337.138 եվրոյի չափով հարկից խուսափելու անմիջական մասնակից. Քրիստինան ընկերության համասեփականատերն է ամուսնու հետ։ Թագավորի քրոջը դատի տալու որոշումը դատավորն ընդունել է անկախ այն բանից, որ ոչ դատախազությունը, ոչ էլ հարկային ծառայությունը նրա գործողություններում հանցագործություն չեն տեսնում։ Բացի այդ, նախորդ շաբաթ Քրիստինան երկրի բյուջե 600 հազար եվրո է վճարել։ Քննիչի կարծիքով դա հենց այն գումարն է, որը Քրիստինան պետք է վերադարձներ պետությանը։
«Մաքուր ձեռքեր» միություն հասարակական մեղադրողն 8 տարվա ազատազրկում է պահանջում Քրիստինայի համար։ Դատի օրը դեռևս չի նշանակվել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։