Պակիստանում առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մոտ 500 ահաբեկչի մահապատժի կենթարկեն։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Չոուդրի Նիսար Ալի Խանը։ «ՆԳՆ–ն թույլատրել է առավելագույն պատժի դատապարտված բանտարկյալների մահապատիժը։ Նրանց ներման խնդրանքը մերժվել է նախագահի կողմից», – ասել է նա։ Իսլամական հանրապետության ՆԳՆ ղեկավարը զգուշացրել է ահաբեկիչների կողմից հնարավոր պատասխան քայլերի մասին։
«Մենք չպետք է կորցնենք աչալրջությունը, եթե ցանկանում ենք վրեժ լուծել փեշավարյան ահաբեկչության զոհերի համար։ Մենք գտնվում ենք պատերազմական վիճակում և կհաղթենք պատերազմը», – նշել է Չոուդրի Նիսար Ալի Խանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Պակիստանի նախագահ Նավազ Շարիֆը հանել էր մահապատժի արգելքը, որը գործում էր երկրում 2008–ից։ Այդ որոշումն ընդունվել է Փեշավար քաղաքի դպրոցներից մեկում իրականացված ահաբեկչությունից մեկ օր անց, որի ժամանակ 148 մարդ է զոհվել, այդ թվում՝ 130 երեխա։
Պակիստանում մոտ 500 ահաբեկչի մահապատժի կենթարկեն
Պակիստանում առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մոտ 500 ահաբեկչի մահապատժի կենթարկեն։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Չոուդրի Նիսար Ալի Խանը։
«ՆԳՆ–ն թույլատրել է առավելագույն պատժի դատապարտված բանտարկյալների մահապատիժը։ Նրանց ներման խնդրանքը մերժվել է նախագահի կողմից», – ասել է նա։
Իսլամական հանրապետության ՆԳՆ ղեկավարը զգուշացրել է ահաբեկիչների կողմից հնարավոր պատասխան քայլերի մասին։
«Մենք չպետք է կորցնենք աչալրջությունը, եթե ցանկանում ենք վրեժ լուծել փեշավարյան ահաբեկչության զոհերի համար։ Մենք գտնվում ենք պատերազմական վիճակում և կհաղթենք պատերազմը», – նշել է Չոուդրի Նիսար Ալի Խանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Պակիստանի նախագահ Նավազ Շարիֆը հանել էր մահապատժի արգելքը, որը գործում էր երկրում 2008–ից։ Այդ որոշումն ընդունվել է Փեշավար քաղաքի դպրոցներից մեկում իրականացված ահաբեկչությունից մեկ օր անց, որի ժամանակ 148 մարդ է զոհվել, այդ թվում՝ 130 երեխա։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։