Ուկրաինայի խորհրդարանը կմնա առանց ձմեռային արձակուրդների
Ուկրաինայի խորհրդարանն այս տարի կաշխատի առանց ավանդական ձմեռային արձակուրդների։ Այս մասին հաղորդել է Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը։ «Մենք աշխատելու ենք առանց դադարի։ Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի, եթե ընթացիկ նստաշրջանի օրը դառնա հաջորդ նստաշրջանի սկիզբը», – ասել է նա խմբակցությունների և հանձնաժողովների ղեկավարների համաձայնեցման խորհրդի նիստում։ «Ոչ ոք հանգստի գնալու և գործն անավարտ թողնելու իրավունք չունի», – հավելել է նա։ Ռադայի 8-րդ գումարման նստաշրջանի աշխատանքների օրացուցային ժամանակացույցը նախատեսում է, որ աշխատանքային օրվա վերջին օրը 2015թ. հունվարի 16–ն է։
Ուկրաինայի խորհրդարանը կմնա առանց ձմեռային արձակուրդների
Ուկրաինայի խորհրդարանն այս տարի կաշխատի առանց ավանդական ձմեռային արձակուրդների։ Այս մասին հաղորդել է Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը։
«Մենք աշխատելու ենք առանց դադարի։ Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի, եթե ընթացիկ նստաշրջանի օրը դառնա հաջորդ նստաշրջանի սկիզբը», – ասել է նա խմբակցությունների և հանձնաժողովների ղեկավարների համաձայնեցման խորհրդի նիստում։
«Ոչ ոք հանգստի գնալու և գործն անավարտ թողնելու իրավունք չունի», – հավելել է նա։
Ռադայի 8-րդ գումարման նստաշրջանի աշխատանքների օրացուցային ժամանակացույցը նախատեսում է, որ աշխատանքային օրվա վերջին օրը 2015թ. հունվարի 16–ն է։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։