Աշխարհ

22.12.2014 14:08


Նազարբաև. «Ով ուզում է սովետմիություն ստեղծել՝ ուղեղ չունի»

Նազարբաև. «Ով ուզում է սովետմիություն ստեղծել՝ ուղեղ չունի»

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ամփոփել է տարին՝ ամենակարևոր իրադարձություն համարելով Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի կնքումը։ «РИА Новости»–ն հաղորդում է, որ նա անդրադարձել է ԵՏՄ–ն Սովետական միության հետ համեմատելուն։

«Արդեն ասում են, որ սա անկախության կորուստ է, և նորից Սովետական միության ստեղծում։ Լիակատար հիմարությո՛ւն։ Ով ուզում է Սովետմիություն ստեղծել, ուրեմն ընդհանրապես ուղեղ չունի։ Մենք վաղուց դրանից հեռացել ենք, անհնա՛ր է։ Կար մարքսիզմ–լենինյան միասնական գաղափարախոսություն, հիմա չկա, կար Կոմունիստական կուսակցություն, հիմա չկա, կար միասնական տնտեսական օրգանիզմ, հիմա չկա»,–ընդգծել է Նազարբաևը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը