Տնտեսական

22.12.2014 13:29


Կարեն Չիլինգարյան. «Գնաճն արհեստական է եղել»

Կարեն Չիլինգարյան. «Գնաճն արհեստական է եղել»

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է վերջին օրերին դրամի կտրուկ անկմանը և նշել, որ մեր հանրապետությունում գնաճն արհեստական է եղել: Նա կարևորել է, որ Կառավարությունն ու պատկան մարմիննները պարզեն և հայտնաբերեն խուճապային իրավիճակ ստեղծած այդ «սպեկուլյանտերին», ինչը հազվադեպ է լինում։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքն էլ նա ուշացած է համարում։

Ըստ նրա՝ ՏՄՊՊՀ–ն էլ անելիք ունի, հատկապես կաթնամթերքի շուկայում, որտեղ ոչ թե 10% գնաճ է արձանագրվել, ինչպես հայտարարվում էր, այլ 20-30%, արտադրանքի քաշն էլ նվազեցրել էին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը