Լրահոս

22.12.2014 18:49


ԱՄՆ–ում սպանել են 4–հոգանոց ընտանիքի

ԱՄՆ–ում սպանել են 4–հոգանոց ընտանիքի

ԱՄՆ Իլինոյս նահանգի Ռոքֆորդ քաղաքի մասնավոր տներից մեկում կրակոցների հետևանքով սպանվել են ընտանիքի չորս անդամները, այդ թվում՝ չորս և վեց տարեկան 2 երեխա։ Այս մասին հայտնում է «НТВ»-ն։

Հարևանների պատմածով՝ անհայտ անձը կոտրել է տան դուռը, որից հետո կրակոցներ են լսվել: Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտնաբերել են 24-ամյա կնոջ, նրա երկու որդիների և քաղաքացիական ամուսնու դիերը:

Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը