Լրահոս

22.12.2014 12:49


Բելգրադը երբեք պատժամիջոցներ չի կիրառի Մոսկվայի դեմ

Բելգրադը երբեք պատժամիջոցներ չի կիրառի Մոսկվայի դեմ

Սերբիան երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ, եթե անգամ անդամակցի ԵՄ–ին։
Այս մասին հայտարարել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը Պետդումայի պատգամավորների հետ հանդիպմանը։
«Պատժամիջոցները երբեք ոչ մեկի ոչ մի լավ բան չեն բերել և չեն կարող նպաստել ինչ–որ խնդիրների լուծմանը», – նշել է նա։

«Միջազգային պատժամիջոցների պատճառով ժողովուրդն է տուժում, և մենք գիտենք, որ խնդիրների լուծման համար երկխոսություն և միայն երկխոսություն է անհրաժեշտ», – ընդգծել է Գոյկովիչը։
Վերջինի խոսքերով՝ Սերբիայի համար առաջնայնություն է մնում ԵՄ–ին անդամակցությունը, սակայն նման «ռազմավարական որոշումը» չի կարող խոչընդոտել Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերությունները։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը