Լրահոս

22.12.2014 12:12


Քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ

Քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, գործով վկային հարցաքննելիս ուղղորդել է ցուցմունքում արձանագրել վերջինիս համար անհայտ հանգամանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Լոռու մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը