Քաղաքական

22.12.2014 12:01


Տիգրան Կարապետյանը գործող իշխանություններին համարում է խայտառակություն

Տիգրան Կարապետյանը գործող իշխանություններին համարում է խայտառակություն

«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2014թ. քաղաքական տարին։ Նա հայտարարել է, որ գործող իշխանություններին համարում է խայտառակություն:

Սրանք ղեկավարներ չեն. ես որևէ լավ բան չեմ տեսել նրանցից։ Ամեն ինչի գները բարձրանում են, իսկ չինովնիկները «բեսպրեդելով» են զբաղված: Կապ չունի՝ ազատամարտիկ է, թե սովորական քաղաքացի, բռնությունը տհաճ երևույթ է: Արդեն վարկաբեկված իշխանությունները սրանով ավելի են վարկաբեկվում։ Իսկ եթե իշխանությունը չի կարողանում բացահայտել այդ բռնությունները, ուրեմն իր մատը խառն է։ Այսօր շատերն են անիծում իշխանությանը, որովհետև վայել չէ մեր հասարակությանը նման կերպ ապրելը,–ասել է Տ. Կարապետյանը:

Նա չի համաձայնել տեսակետին, թե ոմանք չեն հավատում ոչիշխանական «եռյակին». «Նշանակում է՝ ժողովուրդն իրեն էլ չի հավատում, իր ուժին էլ չի հավատում»։

–Ինքս էլ հավատում եմ Գագիկ Ծառուկյանին, որովհետև նա ձգտում է հասնել փոփոխության։ Չեմ հավատում, որ նա դա անում է իր անձի համար: Եթե չհավատայի նրան, չէի միանա,-ավելացրեց Տ. Կարապետյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը