Նավթի գների իջեցումն ՕՊԵԿ–ի մեջ չմտնող, նավթ արտադրող երկրների միջև համագործակցության բացակայության հետևանք էր։ Այս մասին, «Bloomberg»–ի փոխանցմամբ, ասել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ–Նաիմին։ Նրա հայտարարության համապատկերին նավթի գները սկսեցին աճել։ «Նավթի շուկան կվերականգնվի, վառելիքը մոտ տասնամյակներում կմնա էներգիայի հիմնական աղբյուրը», – ասել է ալ–Նաիմին նախօրեին կայացած կոնֆերանսին։ Նրա կարծիքով ՕՊԵԿ–ի մեջ չմտնող արտադրող երկրները հետագայում «կգիտակցեն, որ իրենց շահերից է բխում բարձր գներ պահելը բոլորի համար»։ Նախարարն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան իր շուկայում ղեկավարվում է բացառապես տնտեսական շահերով։ «Brent» տեսակի նավթի գինը «ICE Futures» լոնդոնյան բորսայում աճել է 1,4%–ով՝ հասնելով 62,23 դոլարի բարելի համար։
Նավթի գինը բարձրացել է
Նավթի գների իջեցումն ՕՊԵԿ–ի մեջ չմտնող, նավթ արտադրող երկրների միջև համագործակցության բացակայության հետևանք էր։ Այս մասին, «Bloomberg»–ի փոխանցմամբ, ասել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ–Նաիմին։ Նրա հայտարարության համապատկերին նավթի գները սկսեցին աճել։
«Նավթի շուկան կվերականգնվի, վառելիքը մոտ տասնամյակներում կմնա էներգիայի հիմնական աղբյուրը», – ասել է ալ–Նաիմին նախօրեին կայացած կոնֆերանսին։
Նրա կարծիքով ՕՊԵԿ–ի մեջ չմտնող արտադրող երկրները հետագայում «կգիտակցեն, որ իրենց շահերից է բխում բարձր գներ պահելը բոլորի համար»։
Նախարարն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան իր շուկայում ղեկավարվում է բացառապես տնտեսական շահերով։
«Brent» տեսակի նավթի գինը «ICE Futures» լոնդոնյան բորսայում աճել է 1,4%–ով՝ հասնելով 62,23 դոլարի բարելի համար։
Տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։