Լրահոս

22.12.2014 11:24


Թունիսի նախագահական ընտրություններում հաղթում է Էս–Սեբսին

Թունիսի նախագահական ընտրություններում հաղթում է Էս–Սեբսին

Էքզիթ–փոլի տվյալներով՝ Թունիսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների 53,8%–ով հաղթում է «Նիդահա Թունիս» կուսակցության 88-ամյա առաջնորդ Բեջի Քաիդ Էս–Սեբսին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ «BBC»–ին հղումով։
Թունիսի գործող նախագահ, երկրորդ թեկնածու Մոնսեֆ Մարզուկին հավաքել է ձայների 46,2%–ը։
Հաղորդվում է նաև, որ Էս–Սեբսին, չսպասելով վերջնական արդյունքներին, արդեն հայտնել է իր հաղթանակի մասին, իսկ նրա կողմնակիցները սկսել են տոնել այն Թունիսի մայրաքաղաքի փողոցներում։
Միևնույն ժամանակ, Մարզուկին հայտարարել է, որ քանի դեռ ընթանում է ձայների հաշվարկը, խոսել հաղթողի մասին դեռ վաղ է։

Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին։

Այս խորագրի վերջին նյութերը