Ծեծի ենթարկված Վաղինակ Շուշանյանը դատաբժշկի ուղեգիր է ստացել
Դեկտեմբերի 20-ին Հանրապետության փողոցում խանութից դուրս գալու պահին երկու անծանոթ քաղաքացիներ ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին: Zham.am-ի հետ զրույցում Վաղինակ Շուշանյանն ասաց, որ ինքն անձամբ է դիմել ոստիկանություն, հաղորդագրություն է տվել, և ստացել է դատաբժշկի ուղեգիր:
Ակտիվիստը նաև համամիտ էր, որ իրեն ծեծի ենթարկելու պատճառը դեկտեմբերի 19-ին Կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հնչեցրած խոսքերն են. «Ես համամիտ եմ, որովհետև հենց ծեծի պահին այդ երիտասարդներն ասացին՝ նախագահին դո՞ւ էիր հայհոյում, ա՛յ թուլա, և սկսեցին հարվածել»:
Նշենք, որ Կառավարության դիմաց Վաղինակ Շուշանյանը քննադատել էր վերջին շրջանում գրանցված բռնության դեմքպերը, և ասել. «Երանոսյանին էլ եմ հայհոյում, իրա նախագահին էլ, Երանոսյանը թող գա, տեսնեմ՝ ոնց ա ականջներս կտրելու»:
Ծեծի ենթարկված Վաղինակ Շուշանյանը դատաբժշկի ուղեգիր է ստացել
Դեկտեմբերի 20-ին Հանրապետության փողոցում խանութից դուրս գալու պահին երկու անծանոթ քաղաքացիներ ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին:
Zham.am-ի հետ զրույցում Վաղինակ Շուշանյանն ասաց, որ ինքն անձամբ է դիմել ոստիկանություն, հաղորդագրություն է տվել, և ստացել է դատաբժշկի ուղեգիր:
Ակտիվիստը նաև համամիտ էր, որ իրեն ծեծի ենթարկելու պատճառը դեկտեմբերի 19-ին Կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հնչեցրած խոսքերն են. «Ես համամիտ եմ, որովհետև հենց ծեծի պահին այդ երիտասարդներն ասացին՝ նախագահին դո՞ւ էիր հայհոյում, ա՛յ թուլա, և սկսեցին հարվածել»:
Նշենք, որ Կառավարության դիմաց Վաղինակ Շուշանյանը քննադատել էր վերջին շրջանում գրանցված բռնության դեմքպերը, և ասել. «Երանոսյանին էլ եմ հայհոյում, իրա նախագահին էլ, Երանոսյանը թող գա, տեսնեմ՝ ոնց ա ականջներս կտրելու»:
Մանրամասենրը՝ Zham.am–ում։