Աշխարհ

22.12.2014 10:41


Ասադ. «Սիրիացիները լի են վճռականությամբ՝ երկրում արմատախիլ անելու ահաբեկչությունը»

Ասադ. «Սիրիացիները լի են վճռականությամբ՝ երկրում արմատախիլ անելու ահաբեկչությունը»

Սիրիացիները լի են վճռականությամբ՝ իրենց երկրում արմատախիլ անելու ահաբեկչությունը և ծայրահեղական գաղափարախոսությունը։ Այս մասին նախօրեին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը՝ ընդունելով Դամասկոսում իրանական մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիին։
«Հակազդելով ահաբեկչությանը՝ սիրիացիները միաժամանակ կընդլայնեն և կամրապնդեն ազգային համերաշխությունն այնպես, որ այն ընդգրկի Սիրիայի բոլոր շրջանները», – նշել է Ասադը։
Լարիջանը Դամասկոսից սկսել է իր տարածաշրջանային տուրնեն, որի ընթացքում կայցելի նաև Լիբանան և Իրաք։ Ընդունելով մեջլիսի ղեկավարին՝ Սիրիայի Ազգային խորհրդի նախագահ Մուհամմեդ Ջիհադ ալ–Լյահհամն ընդգծել է «աջակցության կարևորությունը, որը փորձությունների ընթացքում Սիրիային ցուցաբերում ենԻրանը և նրա մյուս ընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը և Լատինական Ամերիկայի երկրները»։

«Դա օգնում է սիրիական ժողովրդին դիմակայել ահաբեկչական դավադրությանը, որը տանում են Սիրիայի դեմ իմպերիալիզմի ուժերը և արաբական ռեակցիան», – ընդգծել է նա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը