Լրահոս

20.12.2014 14:33


Օբաման հավանություն է տվել Պենտագոնի 2015թ. բյուջեին

Օբաման հավանություն է տվել Պենտագոնի 2015թ. բյուջեին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2015թ. ռազմական բյուջեի օրենք է ստորագրել։ Պենտագոնի հիմնական բյուջեն հաջորդ տարի կկազմի 496 մլրդ դոլար, ևս 64 մլրդ կհատկացվի ԱՄՆ–ի ռազմարշավներին արտերկրում, այդ թվում՝ Աֆղանստանում։
Փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների ընդլայնում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ։
Օբաման Կոնգրեսին կոչ է արել աջակցել Կուբայում Գուանտանամո գաղութի փակման ջանքերին, որտեղ տեղակայված են ահաբեկչության կասկածյալները։ Հանրապետականները դեմ են հանդես գալիս Օբամայի փորձերին՝ փակելու այդ օբյեկտը։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը