Էդուարդ Հովհաննիսյան. «Վարորդների նկատմամբ նմանատիպ համաներում չեմ հիշում»
««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքին՝ նշել է, որ վարորդների նկատմամբ նմանատիպ համաներում չի հիշում։ Էդուարդ Հովհաննիսյանն առանձնացրել է այն դրույթն, ըստ որի՝ վարչական իրավախախտում կատարած անձինք մինչև 2012թ. հունվարի մեկն ազատվում են վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը վճարելու պարտականությունից։ Օրենքը նաև 200 հազար դրամի շեմ է սահմանել։ Դա նշանակում է, որ այդ գումարից բարձր տուգանքների բռնագանձումները կատարվելու են դատական կարգով։ Միևնույն ժամանակ, բանախոսը նկատել է, որ որոշումը հակասահմանադրական կարելի է որակել, քանի որ երկրի Սահմանադրությունը բռնագանձում թույլատրում է միայն դատական կարգով։
Էդուարդ Հովհաննիսյան. «Վարորդների նկատմամբ նմանատիպ համաներում չեմ հիշում»
««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքին՝ նշել է, որ վարորդների նկատմամբ նմանատիպ համաներում չի հիշում։
Էդուարդ Հովհաննիսյանն առանձնացրել է այն դրույթն, ըստ որի՝ վարչական իրավախախտում կատարած անձինք մինչև 2012թ. հունվարի մեկն ազատվում են վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը վճարելու պարտականությունից։
Օրենքը նաև 200 հազար դրամի շեմ է սահմանել։ Դա նշանակում է, որ այդ գումարից բարձր տուգանքների բռնագանձումները կատարվելու են դատական կարգով։
Միևնույն ժամանակ, բանախոսը նկատել է, որ որոշումը հակասահմանադրական կարելի է որակել, քանի որ երկրի Սահմանադրությունը բռնագանձում թույլատրում է միայն դատական կարգով։