Քաղաքական

20.12.2014 13:10


Քաղաքագետ. «Տարին կողոպուտով ավարտվեց»

Քաղաքագետ. «Տարին կողոպուտով ավարտվեց»

«Տարին կողոպուտով ավարտվեց»,–անդրադառնալով վերջին օրերին երկրում ստեղծված իրավիճակին՝ ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

«Այս «շուստրիների» խումբը, ովքեր կրթված չեն, պետությունը վերածել են իրենց սպասարկման գործիքի` հարստանալու համար»,- ընդգծել է քաղաքագետը։ Բանախոսը համոզմունք է հայտնել, որ քաղաքական միտքը տնտեսագետների և սոցիոլոգների հետ միասին նոր մոդել պետք է առաջարկի՝ որպես օրինակ նշելով Գերմանիան՝ սոցիալական-շուկայական տնտեսության հայեցակարգ, որի սկզբունքները պետք է լինեն ազատությունը, իրավունքը և կարգը:
«Պետականության բացակայությունը մեզ խեղդում է: Մենք ոչնչանում ենք: Նույնիսկ մեր հարևան Ադրբեջանն է հզորանում: Ես առաջարկում եմ քննարկել, ոչ թե լողացող կուրսի դեպքում գնան ուտել-խմելու: Այստեղ պետության հեղինակության հարց կա: Միգուցե ճիշտ բան են ասում, բայց հավատ չկա նրանց նկատմամբ: Այս կարգի տեսությունը հասարակական մոբիլիզացիայի մեծ պահանջ ունի: Մոդելը սահմանում է պետական ապարատի կրճատում։ Առաջարկում եմ այս տեսությունով զբաղվել և ժողովրդին հոդաբաշխ բան ասել, ոչ թե ժողովրդին խուճապի մեջ գցել: Կարելի է մեկ-երկու տեսակետ բերել Գերմանիայից և հայ մասնագետների հետ քննարկել»,- ասել է Շիրինյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը