Օրվա իշխանությունը սիրտ չուներ՝ տեսնելու «Մուլտի Գրանտ» հյուրանոցի բացումը
Բազմիցս է ասվել, որ օրվա բարձրագույն իշխանությունն առիթ-անառիթ շրջում է աշխարհով մեկ՝ տաղավարների, ցուցասրահների բացմանն ականատես լինելու նպատակով, ինչու չէ՝ նաև մի հեռավոր էկզոտիկ երկրում մի օր ավելի զվարճանալու համար:
Սակայն տարակուսանք է առաջացնում, որ տարածաշրջանում բացված եզակի հյուրանոցային համալիրի բացմանը ներկա չեն եղել իշխանական բուրգում գտնվողներից շատերը:
Միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված «Մուլտի Գրանտ» հյուրանոցային համալիրը վերջին տարիներին հանրապետությունում կյանք մտած եզակի կառույցներից մեկն է:
Հայաստանում վաղուց արդյունաբերական հսկաները մատնված են անգործության, և հաճախ է շեշտվում, որ երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություններում տուրիզմն է, իսկ այն ենթադրում է ենթակառուցվածքային նորացում, արդիականացում և սպասարկման ոլորտների մակարդակի բարձրացում:
Առանց հյուրանոցային տնտեսության զարգացման՝ տուրիզմը կմնա միայն 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանի երկու բիոզուգարանների հույսին:
Դե ինչ, մնում է ափսոսանքով փաստել, որ օրվա բարձրագույն իշխանությունը գուցե խառն է իր ֆինանսավարկային գործառույթներում, կամ էլ պարզապես սիրտ չեն ունեցել՝ տեսնելու «Մուլտի Գրանտ» հյուրանոցի բացումը:
Սովորաբար, երբ օրվա իշխանության վերարտադրությունն արգելափակվում է կարմիր գծերով, դժվար է տարածաշրջանի եզակի հյուրանոցի բացմանը ներկա լինել…:
Դե ինչ, բարձրագույն իշխանությունը լուրջ սրտաբանների անհրաժեշտություն ունի:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ