Կարծիք

20.12.2014 11:00


Գագիկ Ծառուկյանն անուղղակիորեն դարձել է երկրում գործարար աշխարհի երաշխավոր

Գագիկ Ծառուկյանն անուղղակիորեն դարձել է երկրում գործարար աշխարհի երաշխավոր

Եղած–չեղածը հինգ աստղանի, «Մուլտի Գրանդ» բարձրակարգ հյուրանոցի բացում էր։ Առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա։
Բայց միայն առաջին հայացքից։ Հյուրանոցը պետք է բացվեր հունվարի վերջին, սակայն ԲՀԿ առաջնորդը ստեղծված իրավիճակում նպատակահարմար է գտել բացումն անել մինչ Ամանոր։ Դրամի արժեզրկման, խուճապի և այլնի համապատկերին անհրաժեշտ էր քաղաքական քայլ։ Այդ քայլն արվեց հյուրանոցի բացման տեսքով նաև (մինչ այդ տնտեսական վիճակի վերաբերյալ նա խորհրդակցություն է կազմակերպել, որի արդյունքն էլ հանդիսացավ ԱԺ–ում արտահերթ նիստը)։ Նպատակը՝ գործարարներին ազդակ ուղարկել, որ պետք չէ խուճապի մատնվել։ Անհրաժեշտ է մնալ և արարել սեփական երկրում, ներդրումներ անել Հայաստանում։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն անուղղակիորեն դարձել է երկրում գործարար աշխարհի երաշխավոր։ Տեսե՛ք, նա սեփական օրինակով ցուցադրում է, որ երկրում հնարավոր են ներդրումներ։ Որ երկրում առկա է քաղաքական բևեռ, որն ողջունում է գործարար նախաձեռնություններ, ներդրումներն երկրում և այլն և դա ապացուցում սեփական օրինակով։ Հյուրանոցի բացումը յուրորինակ ազդակ էր բոլոր այն գործարարներին, որոնք տարակուսում են ստեղծված իրավիճակում։
Իրականում նման հուսադրող ազդակներ պետք է գար իշխանությունից, բայց դե իրենք հազիվ զգաղված են արագաչափերով, կարմիր գծերով, հարկային բեռի ավելացմամբ, «ֆիֆթի–ֆիֆթի» օպերացիայով, հիմա էլ պետական մակարդակով սպեկուլյացիայով։
Հյուրանոցի բացման օրինակով գործարարները և ողջ ժողովուրդը թող արդեն անեն իրենց հետևությունները։

Ի դեպ՝ ասում են, որ հյուրանոցը տարածաշրջանում իր նմանը չունի։

Հակոբ Տեր-Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը