Լրահոս

20.12.2014 10:59


Պորոշենկոն կոչ է արել ԱՄՀ–ին դիտարկել Ուկրաինային ֆինանսական աջակցության ավելացումը

Պորոշենկոն կոչ է արել ԱՄՀ–ին դիտարկել Ուկրաինային ֆինանսական աջակցության ավելացումը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդի հետ։ Զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում տնտեսական իրավիճակը, ինչպես նաև ԱՄՀ շրջանակներում կողմերի պարտավորությունների կատարումը։
«Պյոտր Պորոշենկոն վստահեցրել է Քրիստին Լագարդին, որ Ուկրաինան հետևողական է ԱՄՀ նկատմամբ պարտականությունների կատարման մեջ։ Նախագահը կոչ է արել Արժույթի միջազգային հիմնադրամին դիտարկել Ուկրաինային հատկացվող ֆինանսական օգնության ավելացումը», – ասվում է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունում։
Զրուցակիցները նաև համաձայնեցրել են առաջիկայում համագործակցության ժամանակացույցը։
Նախօրեին՝ դեկտեմբերի 19-ին, ԱՄՀ առաքելությունն ավարտել է աշխատանքը Կիևում՝ չընդունելով հստակ որոշումներ միջոցներ հատկացնելու վերաբերյալ։ Համաձայն նրա ղեկավար Նիկոլայ Գեորգիևի՝ այն պետք է Ուկրաինա վերադառնա հաջորդ տարվա հունվարին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը