Աշխարհ

20.12.2014 10:43


ԱՄՆ ֆիննախը հրապարակել է կազմակերպությունների և անձանց ցուցակները, որոնց նկատմամբ նոր պատժամիջոցներ են կիրառվել

ԱՄՆ ֆիննախը հրապարակել է կազմակերպությունների և անձանց ցուցակները, որոնց նկատմամբ նոր պատժամիջոցներ են կիրառվել

ԱՄՆ ֆիննախը նախօրեին հրապարակել է կազմակերպությունների և անձանց ցուցակները, որոնց վրա տարածվում է Բարաք Օբամայի նոր հրամանագրով ՌԴ դեմ պատժամիջոցների ազդեցությունը։

Փաստաթղթում նրանք անվանվում են «Ռուսաստանի աջակցությունը վայելող». նրանց թվում է հայտնվել Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան։
Փաստաթղթի հեղինակի խոսքերով՝ ցուցակը ներառում է 24 ուկրաինական և ռուսական «անջատողականների առաջնորդների, մեկ ֆինանսիստի, ինչպես նաև այն զինված խմբավորումներին կամ կազմակերպություններին, որոնք նրանք ղեկավարում են»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը