Լրահոս

19.12.2014 20:35


Գագիկ Ծառուկյան. «Ես լիարժեք տիրապետում եմ իրավիճակին, և ձեռքս պուլսի վրա է» (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյան. «Ես լիարժեք տիրապետում եմ իրավիճակին, և ձեռքս պուլսի վրա է» (տեսանյութ)

«Ես լիարժեք տիրապետում եմ իրավիճակին, և ձեռքս պուլսի վրա է: Ինչպես 2009 թվականին էի ասում, որ պետք է արտոնություն ու հնարավորություն տրվի մարդկանց, ոչ թե հարկերը բարձրացվեն, ավելի խեղճացնեն, ավելի խեղդեն, այլ ընդհակառակը, պետք է պակասեցվեն, որ մարդիկ կարողանան աշխատել, ապրել: Եվ տեսանք, որ արդյունքում 2009 թվականի ասածս եղավ»,-այսօր տարածաշրջանում եզակի «Մուլտի Գրանդ» հյուրանոցի բացման ժամանակ «Էպիկենտրոն»-ին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Գ.Ծառուկյանի խոսքով՝ երկրում պետք է վստահություն լինի, որ գումարներ ներդնեն. առանց ներդրման ոչ մի դեպքում զարգացում չի կարող լինել:

Վերջինս անդրադարձ է կատարել վերջին օրերին Հայաստանում ստեղծված ֆինանսատնտեսական վիճակին և նշել, որ պետք է վստահություն և հավատ լինի, որ մարդիկ էլ կարողանան երկրում փող ներդնել:

Նա նշել է, որ իր գործընկերների հետ պայմանավորվել էին ու նախատեսել, որ հյուրանոցը պետք է բացեն 2015 թվականի հունվարի 20-ին, բայց տեսնելով տնտեսական ճգնաժամը, դրամի արժեզրկումը, և որ խուճապի մեջ էին ընկած և՛ գործարարները, և՛ամբողջ ազգը՝ Ծառուկյանը, դիմելով իր գործընկերներին...

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը