Մերձդնեստրի նախագահ. «Հանրապետությունն Ուկրաինայի համար սպառնալիք չի ներկայացնում»
Մերձդնեստրը չի ներկայացնում սպառնալիք Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է չճանաչված հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը։ «Մեզ անհանգստացնում են Ուկրաինայի որոշ պաշտոնական անձանց հայտարարություններն այն մասին, թե, իբր, Մերձդնեստրի կողմից ռազմական սպառնալիք է առկա։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Մերձդնեստրում խաղաղ ժողովուրդ է բնակվում։ Մենք երբեք չենք ծրագրավորել և չենք ծրագրավորում ագրեսիվ գործողություններ մեր հարևանների նկատմամբ», – ասել է նա։ Շևչուկի խոսքերով՝ մերձդնեստրյան կառավարության «ջանքերը միտված են հասնելու փոխհամաձայնության, որոնք և՛ Քիշնևում, և՛ Կիևում թույլ կտան իրագործել խաղաղ քաղաքականություն»։
Ուկրաինական իշխանություններն այս տարի ամրապնդել են երկրի մերձդնեստրյան սահմանը Մոլդովայի հետ։
Մերձդնեստրի նախագահ. «Հանրապետությունն Ուկրաինայի համար սպառնալիք չի ներկայացնում»
Մերձդնեստրը չի ներկայացնում սպառնալիք Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է չճանաչված հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը։
«Մեզ անհանգստացնում են Ուկրաինայի որոշ պաշտոնական անձանց հայտարարություններն այն մասին, թե, իբր, Մերձդնեստրի կողմից ռազմական սպառնալիք է առկա։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Մերձդնեստրում խաղաղ ժողովուրդ է բնակվում։ Մենք երբեք չենք ծրագրավորել և չենք ծրագրավորում ագրեսիվ գործողություններ մեր հարևանների նկատմամբ», – ասել է նա։
Շևչուկի խոսքերով՝ մերձդնեստրյան կառավարության «ջանքերը միտված են հասնելու փոխհամաձայնության, որոնք և՛ Քիշնևում, և՛ Կիևում թույլ կտան իրագործել խաղաղ քաղաքականություն»։
Ուկրաինական իշխանություններն այս տարի ամրապնդել են երկրի մերձդնեստրյան սահմանը Մոլդովայի հետ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։