Իշխանական գրչակների ստատուսները գրում է նույն մարդը, իսկ լայք անողները նույն էջերն են
Այն, որ իշխանական որոշ գրչակներ ամեն օր մեկը մյուսին ջրի կաթիլի նման կրկնող ստատուսներ են գրում ԲՀԿ-ի մասին, նույն թեմատիկայով, նույն ոճով, գրեթե նույն բառերով, ամենևին գաղտնիք չէ: Սակայն երբ ավելի մանրամասն ենք դիտարկում այս երևույթը, ապա մի շարք շատ ծիծաղելի օրինաչափություններ կարող ենք բացահայտել. Մասնավորապես, դրանք գրվում են գրեթե նույն ժամին, մի քանի րոպեի տարբերությամբ, թեման, բնականաբար, նույնն է, օրինակ՝ այսօր դրամի վերջին արժեզրկումը, և այն ակտիվությունը որ այդ առթիվ ցուցաբերել էր ԲՀԿ խմբակցությունը: Եթե միմյանց կողք դնենք այդ ստատուսները, ապա դրանց նմանությունն իսկույն աչքի կզարնի: Իսկ եթե փորձենք դիտարկել նաև այն էջերը, ովքեր լայքում են այդ` մեկ հոգու կողմից գրվող ստատուսները, ապա զարմանալիորեն կբացահայտենք, որ դրանք արվում են միևնույն էջերի կողմից: Դիցուք, ներկայացնում եմ մի տիպիկ օրինակ. նույնատիպ ստատուսներ՝ երկու էջի կողմից գրված նույն ժամանակին` րոպեների տարբերությամբ, և նույն էջերը, որոնք լայքել են այդ ստատուսները։
Իշխանական գրչակների ստատուսները գրում է նույն մարդը, իսկ լայք անողները նույն էջերն են
Այն, որ իշխանական որոշ գրչակներ ամեն օր մեկը մյուսին ջրի կաթիլի նման կրկնող ստատուսներ են գրում ԲՀԿ-ի մասին, նույն թեմատիկայով, նույն ոճով, գրեթե նույն բառերով, ամենևին գաղտնիք չէ:
Սակայն երբ ավելի մանրամասն ենք դիտարկում այս երևույթը, ապա մի շարք շատ ծիծաղելի օրինաչափություններ կարող ենք բացահայտել. Մասնավորապես, դրանք գրվում են գրեթե նույն ժամին, մի քանի րոպեի տարբերությամբ, թեման, բնականաբար, նույնն է, օրինակ՝ այսօր դրամի վերջին արժեզրկումը, և այն ակտիվությունը որ այդ առթիվ ցուցաբերել էր ԲՀԿ խմբակցությունը:
Եթե միմյանց կողք դնենք այդ ստատուսները, ապա դրանց նմանությունն իսկույն աչքի կզարնի: Իսկ եթե փորձենք դիտարկել նաև այն էջերը, ովքեր լայքում են այդ` մեկ հոգու կողմից գրվող ստատուսները, ապա զարմանալիորեն կբացահայտենք, որ դրանք արվում են միևնույն էջերի կողմից:
Դիցուք, ներկայացնում եմ մի տիպիկ օրինակ.
նույնատիպ ստատուսներ՝ երկու էջի կողմից գրված նույն ժամանակին` րոպեների տարբերությամբ, և նույն էջերը, որոնք լայքել են այդ ստատուսները։
Մարինե Շահբազյան