Թայլանդը և Չինաստանը երկրները կապող երկաթգիծ կկառուցեն
Թայլանդը և Չինաստանը կկապի 734 կմ երկարությամբ երկաթգիծը։ Երկու երկրների կառավարության ղեկավարները համապատասխան հուշագիր են ստորագրել։ Երկաթգիծը կսկսվի Թայլանդի հյուսիսարևելյան սահմանից և Լաոսից ու կձգվի հանրապետության տարածքով մինչև Չինաստան։ Այն կառուցելու հարցը համաձայնեցվել է ՉԺՀ և Լաոսի ղեկավարության հետ։ «Չինաստանի պատասխանատվության գոտում շինարարություն և երկաթգծի զարգացման ցանցն է։ Թայլանդն իր վրա կվերցնի նախապատրաստական աշխատանքները», – հաղորդել է լրագրողներին թագավորության տրանսպորտի նախարար Փրաջին Ջունթոնգը։ Բացի այդ, փաստաթուղթը, ստորագրված երկու երկրների վարչապետների կողմից, չինական կողմից նույնպես ենթադրում է երկաթգծի կառուցում կենտրոնական թայլանդական Սարաբուրի նահանգից Բանգկոկ՝ 133 կմ երկարությամբ։ Երկու նախագծի կառուցման ժամկետները և արժեքը դեռևս չեն նշվում։
Թայլանդը և Չինաստանը երկրները կապող երկաթգիծ կկառուցեն
Թայլանդը և Չինաստանը կկապի 734 կմ երկարությամբ երկաթգիծը։ Երկու երկրների կառավարության ղեկավարները համապատասխան հուշագիր են ստորագրել։
Երկաթգիծը կսկսվի Թայլանդի հյուսիսարևելյան սահմանից և Լաոսից ու կձգվի հանրապետության տարածքով մինչև Չինաստան։ Այն կառուցելու հարցը համաձայնեցվել է ՉԺՀ և Լաոսի ղեկավարության հետ։
«Չինաստանի պատասխանատվության գոտում շինարարություն և երկաթգծի զարգացման ցանցն է։ Թայլանդն իր վրա կվերցնի նախապատրաստական աշխատանքները», – հաղորդել է լրագրողներին թագավորության տրանսպորտի նախարար Փրաջին Ջունթոնգը։
Բացի այդ, փաստաթուղթը, ստորագրված երկու երկրների վարչապետների կողմից, չինական կողմից նույնպես ենթադրում է երկաթգծի կառուցում կենտրոնական թայլանդական Սարաբուրի նահանգից Բանգկոկ՝ 133 կմ երկարությամբ։ Երկու նախագծի կառուցման ժամկետները և արժեքը դեռևս չեն նշվում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։