Լրահոս

19.12.2014 13:42


Ղուկաս Ուլիխանյան. «Դրամի արժեվորմանը զուգահեռ՝ դեղերի գները կիջնեն»

Ղուկաս Ուլիխանյան. «Դրամի արժեվորմանը զուգահեռ՝ դեղերի գները կիջնեն»

Այսօրվա ասուլիսին առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն օր դեղագործական շուկայում մոնիթորինգ էր իրականացնում, և արդեն երեկվանից դեղորայքի գները սկսել են ընկնել. «Մեծածախ ընկերությունները մի քանի շաբաթ չբարձրացրին գները: Դեկտեմբերի 18–ին արդեն սկսեցին իջեցնել»։

Ուլիխանյանի հավաստմամբ՝ դրամի արժեվորմանը զուգահեռ՝ դեղերի գները կիջնեն։

«Մեծ մասամբ դեղորայք գնած ընկերությունները հետո են վճարում գնած դեղերի դիմաց. դա է պատճառը, որ արդեն բերված դեղերը թանկացան», – նշել է բանախոսն՝ անդրադառնալով անհարկի թանկացումներին։

Նա հորդորել է ժողովրդին գնումներ չանել այն դեղատներից, որոնք շարունակում են բարձր պահել գները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը