Քաղաքական

19.12.2014 10:05


Ղազախստանի խորհրդարանի Սենատը՝ վերին պալատը, վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Ղազախստանի խորհրդարանի Սենատը՝ վերին պալատը, վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Ինչպես տեղեկացնում է newskaz.ru–ն, Ղազախստանի խորհրդարանի Սենատը՝ վերին պալատը, վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Նախօրեին այն վավերացրել էր ստորին պալատը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլաթ Դոսաևը, Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն այսօր կազմում է 7.7 մլն դոլար։ Ղազախստանը համագործակցության ընդլայնման հնարավորություն ունի Հայաստանի հետ մետաղագործության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում։

Այս խորագրի վերջին նյութերը