Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ. «Գնաճը կմեղմվի»
«Այն, ինչը վերջին օրերին տեսանք, աննախադեպ թռիչք էր: Բնական է, որ ներկրողը չի կարող միայն մեծ կորուստներ ունենալով՝ զսպել գնաճը»,-այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ նշելով, որ շուկան նման դեպքերում խաղում է:
Ղազարյանը նաև կրկնել է այս օրերին արվող մեկնաբանությունը, թե շուկայում բավական շատ են սպեկուլյատիվ երևույթները, և դրանք ավելի շատ իրականացվում են տարադրամի փոխանակման կետերում։
«Հույս ունեմ, որ փոխարժեքի շուկան առաջիկայում կկարգավորվի, գնաճն էլ կմեղմվի»,–ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը։

7or.am