Լրահոս

19.12.2014 12:32


Կառլեն Մկրտչյանը կխաղա ղազախական «Տոբոլում»

Կառլեն Մկրտչյանը կխաղա ղազախական «Տոբոլում»

Sports.kz-ի հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը կխաղա ղազախական «Տոբոլում»: Նշենք, որ «Տոբոլի» գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն է:

Կառլեն Մկրտչյանը կարիերան սկսել է «Փյունիկում», այնուհետև խաղացել ուկրաինական «Մետալուրգում» և Մախաչկալայի «Անժիում»:

Կառլեն Մկրտչյանը 2008 թ-ից խաղում է ազգային հավաքականում. մասնակցել է 35 խաղի, խփել 2 գոլ: 2010 թ. նա ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Այս խորագրի վերջին նյութերը