Տնտեսական

19.12.2014 12:10


Հրանտ Եղիազարյան. «Տրանսպորտի սակագնի վերանայում չեն անի»

Հրանտ Եղիազարյան. «Տրանսպորտի սակագնի վերանայում չեն անի»

Այսօրվա ասուլիսին Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ասել է, որ իշխանությունները խոստացել են կարգավորել գազի գնի կարգավորման հարցը. «Մենք էլ պայմանավորվել ենք մեր վարորդների հետ, որպեսզի ոչ մի ակցիա չանեն, շարունակեն աշխատել, մինչև տոներն անցնեն»։

Բանախոսը նշել է, որ քաղաքապետարանի հետ պայմանավորվել են հանդիպում ունենալ ամանորյա տոներից հետո և լուծել առկա խնդիրները։

«Սակագնի վերանայում, իհարկե, չեն անի: Գազի գինը կգա նախկին գնին. մոտենալու է այն թվին, որը կար մինչև դոլարի թանկացումը»։

Փոխադրողների միության նախագահը համոզմունք է հայտնել, որ տրանսպորտի գնի բարձրացումն անխուսափելի է, քանզի մեքենաները շահագործվում են ֆիզիկական մաշվածության հաշվին. «...այն, որ հարյուր հիսուն դրամը չի բավարարելու, արդեն փաստ է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը