Արգենտինայի նախագահն առաջարկել է Մեծ Բրիտանիային վերսկսել վիճելի կղզիների շուրջ բանակցությունները
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներն առաջարկել է Մեծ Բրիտանիային վերադառնալ Ատլանտյան օվկիանոսում վիճելի Ֆոլքլենդյան կղզիների պատկանելության բանակցություններին։ Այս մասին նա հայտարարել է նախօրեին կառավարությունում։
Արգենտինյան պետության ղեկավարը խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիային ԱՄՆ–ից օրինակ վերցնել, որը որոշում է ընդունել վերսկսել բանակցությունները Կուբայի հետ։
«Եթե «յանկիներին» 53 տարի է անհրաժեշտ եղել, որպեսզի ընդունեն Ֆիդել Կաստրոյի իրավացիությունը, ապա ինչպես կարող են անգլիացիները չնստել բանակցությունների սեղանի շուրջ և չսկսել խոսել այն մասին, ինչը պնդում է ողջ աշխարհը», – ընդգծել է Ֆերնանդես դե Քիրշները։ Նա նաև հավելել է, որ «հնարավոր չէ ապրել քաղաքակրթված արևմտյան աշխարհում և մերժել երկխոսության վերսկսման կոչ անող ՄԱԿ–ի բանաձևերը»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։